Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն առաջարկել է երկրների միջև հարաբերությունները սկսել մաքուր էջից։«Ես ԱՄՆ նախագահին հայտնեցի, որ եկել է ժամանակը մեր հարաբերություններն սկսելու մաքուր էջից, ինչին ի պատասխան նա ասաց, որ հետևողական կլինի այդ հարցում և խոստացավ, որ անպայման կվերադառնա այս թեմային և կկապվի ինձ հետ: Կսպասենք պատասխանի», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Կավելաշվիլին՝ ամփոփելով Նյու Յորք կատարած այցի արդյունքները։
Վրաստանի ղեկավարը հավելել է, որ Նյու Յորքում հանդիպել է նաև ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի հետ։