Foto

Հայաստանը հստակ հայտարարել է, որ որևէ քայլ չի ձեռնարկի, որը չի բխի երկու երկրների շահերից. դեսպան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և իշխանությունները հստակ հայտարարել են, որ որևէ գործողություն չեն ձեռնարկի, որը չի բխի Հայաստանի և Իրանի շահերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով վաշինգտոնյան հռչակագրին։

Դեսպանի խոսքով՝ Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացի մի մասը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մենք միշտ աջակցել ենք և ողջունել։ Այժմ ևս աջակցում ու ողջունում ենք այդ փաստաթղթի ստորագրումը»,- ընդգծեց Սոբհանին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։