Foto

Ուկրաինական հակամարտության լուծման համար լավ առաջարկներ կան, որոնցից մի քանիսը լսել է ԱՄՆ նախագահը

Ուկրաինական հակամարտության լուծման համար լավ առաջարկներ կան, որոնցից մի քանիսը լսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։

«Սեղանին լավ առաջարկ կա։ Նախագահ Պուտինի հետ քննարկել ենք այն, բայց ես դրա մասին չեմ խոսի։ Նախագահն ինքը կասի դա։ Դա լավ առաջարկ է։ Ուկրաինայի վերաբերյալ առաջարկները, որոնք Դոնալդ Թրամփը լսել է Ալյասկայում, ի թիվս այլոց, տարվել են Վաշինգտոն՝ քննարկման համար։ Դա շատ լավ առաջարկ է», – ասել է Լուկաշենկոն «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։