Foto

Մերձավանում կրակոցների դեպքով նոր մանրամասներ կհաղորդվեն առաջիկայում

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13։00-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում կներկայացնեմ սեպտեմբերի 23-ին Մերձավանում կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքի որոշ մանրամասներ, ինչպես նաև կպատասխանեմ թեմայի շուրջ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Հայտնում է ՆԳն խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

«Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ, կատարվում է խուզարկություն: Բազմաթիվ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ ենք իրականացրել։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է»,- 24News-ի հետ զրույցում ասել է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը: Զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: