Foto

Մտքեր ենք փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ․ ԱԽ քարտուղար

Այսօր ընդունել եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս ​​Պերեստրելլոյին, հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ ու մասնավորապես անդրադարձել Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին։

Ներկայացրել եմ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերն ու ապաշրջափակման արդյունքում ստեղծվելիք տնտեսական լայն հնարավորությունները:

Հանգամանալից քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։