Ներկայում Հայաստանի հանրակրթական դպրոցներում հատուկ կրթական կարիքներ ունեցող 9146 երեխա է սովորում: Սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովում «Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և ներկայում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի էությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տվյալները հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանը:
«Նախադպրոցական հաստատություններում կրթություն է ստանում մոտ 1800 նմանատիպ կարիքներ ունեցող երեխա»,- հայտնել է Սվաջյանը:
Բացի դրանից, փոխնախարարը նշել է, որ տարբեր քոլեջներում և համալսարաններում 114 դեռահաս է սովորում: