ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ ու մասնավորապես անդրադարձել Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին։
ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերն ու ապաշրջափակման արդյունքում ստեղծվելիք տնտեսական լայն հնարավորությունները:
Հանդիպմանը կողմերը հանգամանալից քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։