Իտալիայում՝ ի նշան Գազայի հատվածի ժողովրդի հետ համերաշխության զանգվածային գործադուլներ են անցկացվում, գրում է Bild-ը։
Իտալիայում տրանսպորտային խափանումներ են տեղի ունեցել՝ Գազայի հատվածի ժողովրդի հետ ի նշան համերաշխության գործադուլների պատճառով։ Միջքաղաքային գնացքների ծառայությունները մեկ ժամից ավելի ուշացել են։ Հռոմի և Միլանի նման խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտը սահմանափակվել է։ Դպրոցների և համալսարանների մուտքերը, մասնավորապես՝Թուրինում, փակվել են։ Տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացվել։
USB (Unione Sindacale di Base) արհմիությունը կոչ է արել գործադուլ անցկացնել՝ «Գազայի հատվածում վատթարացող մարդասիրական իրավիճակի» դեմ բողոքի։ Կազմակերպությունը միաժամանակ պահանջել է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։
Տրանսպորտային ընկերություններում գործադուլները կշարունակվեն մինչև այսօր երեկոյան։