Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատը հետաձգվեց, այն կկայանա վաղը՝ 15:30-ին։ Նշենք, որ դատական գործընթացը հասել է ավարտական փուլ, սպասվում է կալանավորված հոգևորականի եզրափակիչ ելույթը։
Հիշեցնենք, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արշավ է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։ Արշավի նախերգանքը եղավ այն, որ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում մեղադրեց հոգևորականներին «եկեղեցիները չուլանի վերածելու մեջ»։ Ինչից հետո հարձակումներ սկսեցին ՀԱԵ բազմաթիվ հոգևորականների՝ բարձրաստիճան սպասավորների՝ Վեհափառ Հայրապետի, արքեպիսկոպոսների նկատմամբ։ Այս ամենի շրջանակում դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, լրագրողներին հեռացրին Վեհարանի տարածքից՝ կողպելով դարպասները։
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ կալանավորված են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀԱԵ Շիրակի թեմ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, նրանց մեղադրում են իբրև թե «ահաբեկչության նախապատրաստման և իշխանությունը զավթելու կոչ անելու հանցանքների մեջ։