Foto

Արա Աբրահամյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ անկախության օրվա առթիվ

Թանկագին հայրենակիցներ.

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Ես հավատում եմ, որ մեր հայրենիքի անկախության համար հերոսի մահով ընկածների փառքի ու սխրանքի հաիշատակը, ինքնիշխանության գիտակցման կարևորությունը և միասնականության անհրաժեշտությունը մեր ժողովրդին ուժ կտա հաղթահարել այժմյան ժամանակաշրջանը, վերադարձնել այսօր ապրողների պատիվն ու արժանապատվությունը, պահպանել և գալիք սերունդներին փոխանցել անկախ, ուժեղ և բարգավաճող պետություն:
Արա Աբրահամյան
21.09.2025 թ.