Վրաստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիների՝ խոշոր չափով թմրանյութերի ապօրինի ներկրման և իրացման մեղադրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացին ոմն 41-ամյա Ա. Տ.-ն է, իսկ Ադրբեջանի քաղաքացին՝ 22-ամյա Կ. Մ.-ն:
«Բացահայտվել է, որ մեղադրյալ Ա. Տ.-ն բեռնատարով Վրաստան է տարել մինչև երկու կիլոգրամ «մեթադոն» թմրամիջոց և հանձնել Ադրբեջանի քաղաքացի Կ. Մ.-ին՝ հետագա իրացման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի քաղաքացին ՌԴ քաղաքացուց թմրանյութերն ստանալուց հետո դրանք թաքցրել է իր մարդատար մեքենայում:
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բատարկություն: