Foto

ԱԱ-2025. Սլավիկ Գալյաստանը վստահ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Սլավիկ Գալստյանը (67 կգ) տպավորիչ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակիչում աշխարհի բրոնզե մեդալակիրը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանի հետ վստահ հաղթանակ տարավ 9:3 հաշվով:

Սլավիկ Գալստյանը մեկնարկել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 10»1 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Դին Կոշկարին:

Երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Կարեն Ասլանյանն (63 կգ) եւ Վիգեն Նազարյանը (87կգ) պարտվել են:

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (60 կգ):

Մրցակիցն աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբիլովը: