Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ ՀՀ-ի ու ոչ ժողովրդի, ոչ հայ ժողովրդի շահերի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, մենք ուզու՞մ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության շահերի և ժողովուրդի շահերի հետ կապ չունի»,-ասել է Փաշինյանը։