ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 2/1/1)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 763 015 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։