Foto

Այրում կայարանում տեղադրվում է հետիոտնային կամուրջ

Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները: 

Lurer.com-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Այրում կայարանի հետիոտնային կամուրջը փլուզվել էր անցած տարի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով: 

Նախարարությունից տեղեկացնում են, որ այս մետաղական կամուրջը ևս Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը: 

Այս պահին մետաղական կամրջի տեղադրման աշխատանքները մեծ թափով առաջ են գնում: Շինարարները հավաստիացնում եմ, որ շատ շուտով կամուրջը պատրաստ կլինի: 

Սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որը իրանական կողմը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով: Առաջին կամուրջը տեղադրված է Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում: