Foto

Վերանորոգման շուրջ քաղաքական ճգնաժամ. ինչո՞ւ չեն հավատում պաշտոնական բացատրությանը

Երեկվանից մամուլում տարբեր կադրեր են տարածվում Ծիծեռնաբերդի հուշահամալիրի տարածքում տարվող շինաշխատանքներից։ Մեկնաբանությունները տարբեր են՝  դա արվում է Վաշինգտոնյան «խաղաղության» օրակարգի նախաստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է թշնամի պետություններին ներկայացվել իբրև հերթական զիջում կամ հիշողության ջնջում՝ պահանջ, որը տևական ժամանակ առաջադրել էր Թուրքիան։ Պաշտոնական բացատրությունն, իհարկե, այլ է ՝կատարվում է վերանորոգում, սալիկների փոխարինում, իսկ շինաշխատանքները  նախատեսված են ավարել մոտ տարում։

Իշխանության բարի մտադրություններին չհավատացողներին պատասխանել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանը։
«․․․Մեր գերտաղանդավոր ընդդիմադիրներին երբեք չի կարելի թերագնահատել։ Նրանք արդեն հասցրել են դավադրապաշտական թեզեր կառուցել, որակել «կասկածելի» շինարարություն, իսկ որոշներն էլ ավելի հեռուն են գնացել՝ հայտարարելով, թե դավաճան իշխանությունները Ալիևի պահանջով վերացնում են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը»,- գրել է նա։

Թունյանը հիշեցրել է, որ նման արձագանքներ կային նաև այն ժամանակ, երբ ԱԺ շենքի վրայից վերանորոգման նպատակով մի քանի օրով հանվել էր զինանշանը, երբ վերանորոգման համար փակվել էր Դիլիջանի թունելը և այլն։ Նա նկատել է նաև, որ վերանորոգումներից հետո ընդդիմադիրները ներողություն չխնդրեցին իշխանության բարի կամքի մեջ կասկածելու համար։

Բայց ինչպե՞ս է առաջացել այն իրավիճակը, որ իշխանության ցանկացած գործողության մեջ ընդդիմադիրները հանրության մի մասը հակված են փնտրել բացասականը։ Հնարավոր  հիմքերը ո՞ վ էդրվել։ Գո՞ւցե դրանք դրվել են այն ժամանակ, երբ հայտարարում էին, թե տարածքները դեռ գրավված չեն, սակայն այնտեղ վաղուց հայկական զորքեր չկային։ Կամ երբ հայտարարվեց, թե ՍՈՒ-30 կործանիչների հրթիռները գերճշգրիտ խոցել են բոլոր թիրախները, ապա նույն պաշտոնյան ասաց, որ հրթիռները պարզապես չէին հասցրել գնել։

Հնարավոր է նաև, որ անվստահությունը խորացավ այն ժամանակ, երբ հայտարարվեց, թե Կովսականը պատերազմում է կորցվել, բայց ամիսներ անց պարզվեց, որ զորքը հետ է քաշվել մեկ մարդու հրամանով։ Կամ երբ խոսվեց հրթիռների միայն 10 %-ի պայթելու մասին։ Կամ այն դեպքում, երբ խոստացվեց, որ Արցախի հետ կապված ցանկացած որոշում կքննարկվի  հրապարակում ժողովրդի հետ, սակայն որոշման մասին հանրությունը տեղյակ պահվեց բունկերից։

Գո՞ւցե անվստահությունն ամրապնդվեց, երբ հայտարարվեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց հետագայում հնչեց լրիվ հակառակ դիրքորոշումը։

2020թ-ից հետո Արցախում սկսվեց 100 տան կառուցում, և մարդկանց կրկին հետ էին ուղարկում։ Իսկ 2023թ-ին Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Գուցե հիմքերից մեկն էլ այն էր, որ գերիներին  խոստացվել էր Բաքվի բանտում սպասել ընդամենը 1-2 ամիս, սակայն արդեն հինգ տարի է սպասում են։ Նույնը վերաբերում է անհետ կորածների հարազատներին, որոնք մինչ օրս տեղեկություն չեն ստացել։

Պատերազմից շուրջ հինգ տարի անց ՀՀ-ից դեռ կան օկուպացված տարածքներ։ Սակայն վարչապետը հայտարարում է, թե ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ և «սահմանազատում» անվան տակ դրանք հանձնում է թշնամուն՝ առանց գործընթացի իրավական վավերացման։

Երբ որևէ մեկին չեն վստահում, դա սովորաբար հետևանք է նրա նախորդ անազնիվ կամ հակասական պահվածքի։ Ինչ վերաբերում է ներողություն խնդրել սխալի համար, իրապես ողջունելի է, բայց արդյո՞ք այդ բոլոր արարքներն են, որ կարելի է ներել միայն  նրա համար, որ ներողություն են խնդրել։ Ո՞վ  է ամեն օր ներողություն խնդրում 5000  զոհի հարազատներից, մոտ 10 000  վիրավորից ու նրանց ընտանիքի անդամներից, ո՞վ երբևէ ներողություն խնդրեց անհետ կորածների հարազատներց, ով է ամեն օր ներողություն խնդրում 120 000 արցախցուն իրենց տունը թշնամուն հանձնելու համար։ Ո՞վ է ներողություն խնդրում Շուռնուխի, Ներքին հանդի, Խաչի գյուղի, Իշխանասարի և ՀՀ օկուպացված մյուս տարածքների բնակիչներից։ Իսկ արդյո՞ք այդ ներողություններ, եթե նույնիսկ լինեն, հնարավո՞ր է ներողությունով փոխհաուցել մարդու կյանքը։ Եթե իշխանությունը հանրությունից կամ ինչ-որ ընդդիմադիրներից ներողության ակնկալիք ունի, ապա ինքն այդպես վարվո՞ւմ է՝ ներողություն խնդրում է ամիսներ շարունակ կալանքի տակ մնացած ընդդիմադիրներից, որոնց անմեղությունը հետո ապացուցվում է։ ԱԺ-ում ՔՊ- ականներն ամբիոնից հայհոյելու համար ներողությո՞ւն խնդրում են, այն  մարդկանցից, որոնք իրենց հաստատ հայհոյելու մանդատ չեն տվել և այլն։  

Հեղինակ: Աննա Ավետիսյան