Foto

Դամասկոսի մոտակայքում իսրայելական դեսանտային ուժեր են վայրէջք կատարել

Դամասկոսի մոտակայքում իսրայելական դեսանտային ուժեր են վայրէջք կատարել։ Այս մասին հայտնել է արաբական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին։


Իսրայելի պաշտպանության ուժերի չորս ուղղաթիռներ մի քանի տասնյակ զինվորների են իջեցրել Դամասկոսի արևմտյան արվարձան Էլ-Կիսվեում գտնվող սիրիական բանակի զորանոցի մոտ։

Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական դեսանտային ուժերի և սիրիական զինվածուժերի միջև բախումներ չեն եղել։

lurer.com