Foto

Սալվադորի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սալվադորի արևմտյան Ահուաչապան դեպարտամենտի ափերի մոտ 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարությունը։


«6.0 մագնիտուդով երկրաշարժ Ահուաչապանի ափերի մոտ։ Բարրա դե Սանտյագոյից 80 կիլոմետր հարավ-արևմուտք։ Խորությունը՝ 20 կիլոմետր»,- ասվում է նախարարության սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։

tert.am