Foto

Կամչատկայի ափերի մոտ մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը՝ օգոստոսի 23-ին, Կամչատկայի արևելյան ափին սեյսմոլոգները գրանցել են 5.0 մագնիտուդից ավելի երկու երկրաշարժ,  «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Դաշնային հետազոտական ​​կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը:

2025 թվականի օգոստոսի 23, ժամը 07:58:27: Կոորդինատներ՝ հյուսիսային լայնություն 51.3185, արևելյան երկայնություն 160.0980: Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատկայից՝ 219 կիլոմետր: Խորությունը՝ 25.7 կիլոմետր: Մագնիտուդը՝ 5.2», - հայտնել են գերատեսչությունից:

Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել երեք ժամ առաջ։ «UTC ժամանակ՝ 2025 թվականի օգոստոսի 23, ժամը 04:22:26 (Կամչատկայում՝ 16.22, Մոսկվայում՝ 07.22։ Կոորդինատներ՝ հյուսիսային լայնության 51.9587, արևելյան երկայնության 160.5383։ Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատկայից՝ 180 կիլոմետր։ Խորությունը՝ 60.1 կիլոմետր։ Մագնիտուդը՝ 5.3», - նշված է հաղորդագրության մեջ: