Foto

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 99 իրավախախտման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը այս տարվա առաջին կիսամյակում հողերի օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողության արդյունքում արձանագրել է  99 իրավախախտման դեպք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեսչական մարմնից: 

Կիրառվել է 32 վարչական տույժ, 3 մլն 390 հազար դրամ տուգանք: 

Հաշվարկվել է  3 մլրդ 117 մլն 53 հազար 733 դրամ  շրջակա միջավայրին պատճառված վնաս։

Իրավապահ մարմիններին ներկայացվել է 52 հաղորդում, որից 12 հողի աղտոտում՝ 2 մլրդ 635 մլն 501 հազար 466 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, 40 հողի դեգրադացիա՝ 141 մլն 933 հազար 833 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս: