Foto

Հայ ընտրողը որևէ կերպ չպետք է տրվի Նիկոլի ու Ալիևի կոգնիտիվ ահաբեկման մղումներին

Ալիևն ասում է  Հայաստանի հետ խաղաղությունը դա մեր հերթական հաղթական է` զուգահեռաբար ակնարկում, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի նորից պատերազմելու։

Նիկոլին ասում է` առաջիկա ընտրությունը լինելու է խաղաղության և ոչ խաղաղության միջև, իսկ իշխանական շրջանակներն ակնարկում են պաշտպանական ծախսերը կրճատելու մտադրության մասին։ 

Եթե  հակիրճ  ամբողջացնենք, ստացվում է հետևյալը. Նիկոլ Փաշինյանը  առաջիկա ընտրություններում  խաղարկելու է պատերազմի հավանական սպառնալիքի թեզը, իսկ Ալիևը ժամանակ առ ժամանակ վերահաստատելու է այն,  մղելով հայ ընտրողին ընտրել <<խաղաղությունը>>` ի դեմս Նիկոլի։Պա՞րզ է <<խաղաղության օրակարգը>>> կրողների գործողությունների սինխրոնությունը։ 


Հիմա ամենակարևորը. տարածաշրջանում պատերազմ Ալիևի դեմ միևնույնն է լինելու է` անկախ մեր կամքից ու ցանկություններից։ Հետևաբար, որքան Ադրբեջանի բռնապետը շուտ գնա այդ սադրանքին, այնքան արագացնելու է իր քաղաքական վախճանը։ Եվ ուրեմն,  հայ ընտրողը  որևէ կերպ չպետք է տրվի Նիկոլի ու Ալիևի կոգնիտիվ ահաբեկման մղումներին։ Փոխվել են ժամանակները, Ալիևի ռազմական ցանկացած սադրանք այսուհետ ունենալու է նրա համար վախճանաբանական ավարտ։ Սա ուղղակի հիշեք։


Հ.Գ. Մի պահ պատկերացրեք` Ստալինն ամեն ինչ աներ, որպեսզի երկրորդ աշխարհամարտից հետո Հիտլերը վերընտրվեր ռեյխսֆյուրեր, Բուշ կրտսերը Իրաքի հետպատերազմյան ընտրություններում պաշտպաներ Սադամին, կամ ասենք Պուտինը Ուկրաինայի առաջիկա ընտրություններում պաշտպանի Զելենակիին` հակառակ պարագայում սպառնա պատերազմի վերսկսմամբ։ Իսկ մեր պարագայում ամեն բան սինխրոն է։

Գարեգին Պետրոսյանի ՖԲ էջից