Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Կողբացի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա օտարերկրացու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։