Foto

Կոլումբիայում ավիաբազայի մոտակայքում հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 36-ը


Կոլումբիայի Կալի քաղաքի ռազմաօդային ուժերի բազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, վիրավորվել՝ 36-ը, հայտարարել է քաղաքապետ Ալեխանդրո Էդերը՝ կատարվածը որակելով «նարկոահաբեկչական հարձակում»։


Քաղաքի բնակիչներին ուղղված ուղերձում նա մանրամասնել է, որ ռազմաօդային բազայի մոտակայքում բեռնատար է պայթել: Կալիի իշխանությունների տվյալներով՝ բոլոր փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում:

Ալեխանդրո Էդերը նաև հայտարարել է պարգևատրման մասին հարձակման համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելուն հանգեցնող տեղեկատվության համար և ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների տեղաշարժը։

tert.am