Foto

Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 25 տարեկան

Այսօր 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 25 տարեկան։

«Կյանքը պարգևեց ինձ քեզ, ավաղ, շատ կարճ տևեց կյանքդ, ձագս, քո ֆիզիկական բացակայությունը իմ կյանքում ամենացավոտն է, ամենադաժանը, քո հայացքի, քո ժպիտի բացակայությունը ցավերի ցավն է կյանքում, ինձ բաժին հասավ լոկ հիշողություն, որն այնքան թանկ է ինձ համար։ Մխիթարս, շնորհավոր 25–ամյակդ, իմ թանկ, իմ հոգու կարոտ…»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է հերոսի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։