Foto

ՀՊԼ․ «Ալաշկերտը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Արարատին»

Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Արարատին»:

Վահե Գևորգյանի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարեն Նալբանդյանը (5’, 45’+3), ևս մեկ գոլ խփեց Մոմո Տուրեն (70’): «Արարատը» խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով. առաջին խաղակեսում հեռացվեց Հաջի Մուստաֆան (11’), իսկ 79-րդ րոպեին՝ Մուսա Կանտեն

 «Ալաշկերտը» վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» 1 միավորով 9-րդ տեղում է: