Foto

Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը․ ԶԼՄ

Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և փոխանցել Պուտինի՝ Դոնեցկի մարզի տարածքը Ռուսաստանին հանձնելու առաջարկը՝ այլ տարածքներում առաջնագծի սառեցման դիմաց։ Զելենսկին մերժել է առաջարկը։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին։

Երկուշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին կժամանի Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար։ Բանակցություններից հետո Թրամփը կրկին սպասում է Պուտինի հետ հանդիպմանը։

lurer.com