Foto

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին ժամը 09.00-13.00-ի սահմաններում կատարվելու են պայթեցման աշխատանքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։