Սերբիայի Վալևո քաղաքում ցուցարարները հրավառություն են նետել քաղաքապետարանի և իշխող Սերբական առաջադեմ կուսակցության գրասենյակի վրա: Ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու:
Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Վալևոյում բողոքի ցույցին մասնակցել է 4000 մարդ: «Բելգրադում մոտ 1300 մարդ կար, նրանք ագրեսիվ էին և ոստիկանության վրա նետում էին հրավառություն: Վալևոյում վիրավորվել է մեկ ժանդարմ», - հավելել է նա (մեջբերում է «Պոլիտիկան»):
Բողոքի ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել նաև Բոգրադ և Նովի Սադ քաղաքներում: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստացել է «պահպանել խաղաղությունը և պատժել խուլիգաններին»:
Սերբիայում բողոքի ցույցերը շարունակվում են 2024 թվականի նոյեմբերից։ Պատճառը Նովի Սադի երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզումն էր, որը 16 մարդու կյանք խլեց։ Ցուցարարները պահանջում են Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։