Foto

Սոնա Մնացականյանի իրավահաջորդը թե ՀՀ կառավարության կողմից և թե առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել. փաստաբան

ՀՀ կառավարությունը 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների իրավահաջորդներին տրամադրել է 670 միլիոն ՀՀ դրամ, այսինքն յուրաքանչյուրին 67 միլիոն դրամ, և այդ ահռելի, անհասկանալի գումարը հիմա քրեական գործով պահանջում են ՀՀ երկրորդ նախագահից և մյուսներից։ Սա այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդը թե ՀՀ կառավարության կողմից և թե առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել, ավելին՝ նույնիսկ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա նյութական վնասը որևէ չափով չի վերականգնվել։ Այս մասին գրել է փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը:

«Իհարկե, տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի համար դա որևէ նշանակություն չունի, վերջինս միայն իր աղջկա մահվան մեջ մեղավոր անձանց քրեական պատասխանատվությունն ու խիստ պատիժն է կարևորում, բայց սա ընդամենը արձանագրենք ողջամիտ մարդկանց հետևությունների համար»,-գրել է Ասլանյանը: