Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել Վերաքննիչի որոշման վերաբերյալ։
«Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը: Այսինքն, այն հիմնական ապօրինություններից մեկը, որը տեղի էր ունեցել մինչև Սամվել Կարապետյանի երկու ամսով կալանավորելու որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանի միայն մեկ դատավոր է, ով կարող էր համաձայնել Սամվել Կարապետյանի կալանքի իրավաչափության հետ, և դա ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանն էր:
Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավորներ արդեն իսկ արձանագրել են, որ Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալումը, թե՛ խուզարկությունը եղել են ապօրինի: Չնայած դրան՝ Սամվել Կարապետյանը դեռևս կալանավորված է, արդեն իսկ 53 օր: Կալանքը մինչ այս պահը չի վերացվել, և ամենայն հավանականությամբ, առկա իրավիճակում այն երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու, որը պետք է լուծի Դատարանը»,– ասվում է հայտարարության մեջ։