Foto

Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

Դատախազությունը, Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը ստանալուց հետո, վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունից մեկնաբանեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ: Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտով ճանաչվել է իրավաչափ:

Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է գնահատել Սամվել Կարապետյանի ձերբակալումը: