Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր, օգոստոսի 11-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։
Yandex տաքսի ծառայություն կատարող մեծ թվով վարորդներ հավաքվել էին Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Սևանի թերակզու խաչմերուկում ու պահանջում էին, որպեսզի ՀՀ կառավարությունը, ինչու չէ՝ նաև Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզպետները, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը վերջապես կանգնեն իրենց թիկունքին և վերջ տան Yandex-ի ապօրինություններին։
Աղբյուրի հետ զրույցում ակցիայի մասնակիցները ասում էին․
«Yandex-ը մի իսկական փորձանք է դարձել վարորդների գլխին։
Ինչքան վստահ լինեն իրենց անպատժելիության վրա, որ առհամարհած ունենան նաև Հայաստանում գործող օրենքները, որ մեզ բոլորիս՝ որոնց թիվը ոչ 5 հազար է, ոչ 10 հազար՝ 100 հազից էլ ավել կլինի, մատների վրա խաղացնի։