«Սթրայքբոլի գործով» մեղադրյալ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ մեր բողոքը։ Գործը այն աստիճան աբսուրդային է, որ ես, տեսած լինելով ամեն տեսակ աբսուրդ, այնուհանդերձ մեծ հույս ունեի, որ Անդրանիկը կալանքը շարունակելու է կրել գոնե տնային պայմաններում։ Էն էլ՝ չէ։
Այս աբսուրդային գործով 18-ամյա երիտասարդը բանտում է մնալու առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը»,– գրել է նա։
Նշենք, որ 18-ամյա տղային իրավապահները մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։