ՌԻԱ Նովոստի գործակալությանը թուրքական դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Այսինքն, հայ-թուրքական սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տնտեսական հարաբերությունների ակտիվացում՝ մի խոսքով այն բոլոր «բարիքները», որ խոստանում են Էրդողանի Նիկոլն ու Քըլըչի Ռուբինյանը, հնարավոր չեն լինի գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևի Նիկոլը չի կատարել Վաշինգտոնում ստացած «տնային աշխատանքը»:
Արդեն առիթ եմ ունեցել
նշելու, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ «թղթոնը» բառացիորեն կրկնօրինակում
է 2009 թ-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների սցենարը: Այն
ժամանակ էլ, հիմա էլ, Հայաստանի կառավարիչների ձեռքից թուրք-ադրբեջանական կողմը ստացել
է ստորագրություն մի բանի համար, բայց զուգահեռ բոլորովին այլ պայմաններ է առաջադրում:
Ու եթե ինչ-որ մեկի համար
այդ «թղթոնի» նշանակությունը կարող է մի քիչ նսեմանալ, ապա թուրք-ադրբեջանական տանդեմի
համար դա ևս մի աստիճան է, որի վրա կանգնելով՝ մի քայլ էլ են մոտենում Հայաստանի կոկորդին՝
իրենց մահացու ժանիքները խրելու համար: