Foto

Վահան Քերոբյանը չի կալանավորվի

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը գրառմամբ տեղեկացրել է, որ չի կալանավորվել և որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Հոգատար մարդիկ Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»,- գրել է Քերոբյանը։