Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 8-ին Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան։
Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։









