Foto

Պուտինը ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին նշանակել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ է նշանակվել գեներալ-գնդապետ Անդրեյ Բուլիգան, որը նախկինում զբաղեցրել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, հաղորդում է TASS-ը։

«Անդրեյ Միխայլովիչ Բուլիգային նշանակել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից», - նշված է փաստաթղթում։

Գեներալ Բուլիգայի տեղում Պաշտպանության նախարարությունում նշանակվել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սանչիկը, որը զբաղեցնում էր Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պաշտոնը։ Նա նախագահի հրամանագրով՝ նշանակմանը զուգահեռ, ազատվել է նախորդ պաշտոնից։

Պաշտպանության նախարարությունում Բուլիգան պատասխանատու է եղել զինված ուժերի լոգիստիկայի համար: Մինչ այդ, որպես փոխհրամանատար, գեներալը վերահսկել է Արևմտյան ռազմական օկրուգի լոգիստիկան: