Բաքվում կայացած «զինվորական շքերթի» ժամանակ, որը նվիրված էր Արցախի օկուպացիային, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է այն մասին, թե «ինչի է ընդունակ Ադրբեջանը» իր «եղբոր»՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։
«Ես, եղբորս՝ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետի հետ այցեր կատարեցինք Ղարաբաղ։ Հաղթանակից հետո ես ականատես եղա մասշտաբային զարգացմանը և ներդրումային մոբիլիզացիային, որը տեղի էր ունենում ողջ Ղարաբաղում։ Ես տեղում տեսա կառուցվող օդանավակայանները, ճանապարհները, կամուրջները, թունելները, երկաթուղիները, կառուցվող բնակելի շենքերը, ինչպես նաև իրականացվող գյուղատնտեսական և տրանսպորտային ծրագրերը։ Մենք ականատես եղանք, թե ինչի է ընդունակ Ադրբեջանը՝ իր «եղբոր»՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։ Իհարկե, այն ամենը, ինչ տեսանք, միայն սկիզբն է, առջևում այդ մեծ աշխատանքի շարունակությունն է։ Ղարաբաղն իր անզուգական գեղեցկությամբ կրկին կդառնա տարածաշրջանի փայլող աստղը։ Մենք Ադրբեջանին նաև անհրաժեշտ համակողմանի աջակցություն կցուցաբերենք», - ասել է Թուրքիայի նախագահը։
Ընդգծենք, որ Ադրբեջանի այս «մեծ գործերի» թվում են հայկական մշակութային և պատմական հուշարձանների և օկուպացված Արցախում հայերի դարավոր ներկայության բոլոր հետքերի լիակատար ոչնչացումը։









