Foto

Ավելի քան 14 մլրդ դոլար պետական պարտք, եւ ո՛չ մի գլոբալ նախագիծ կյանքի չի կոչվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 433 մլրդ 475.9 մլն դրամ` գրեթե 14 մլրդ 195.887 մլն ԱՄՆ դոլար։

Սեպտեմբերի 25-ի Կառավարության նիստում հավանություն էին տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկելուց հետո, 2026թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 %: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4.5%-ը 2025 թվականի 5.5% դիմաց: Այս ցուցանիշն ամրագրված է «Բյուջե-2026»-ում: Սակայն Հայաստանի պարտքի ցուցանիշներն այս ամենի ֆոնին աչքաթող են արվել։

Մասնավորապես, արտաքին պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 642 մլրդ 154.6 մլն դրամ, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը և ՀՀ կենտրոնական բանկի պարտքը ներառյալ։

Հարկ է նշել, որ ՀՀ պետական պարտքի սեպտեմբերի՝ նախորդ ամսվա նկատմամբ փոփոխությունը կազմել է 28 մլրդ 337.3 մլն դրամ։

Իսկ ինչ է արվել այսքան պարտքով. ո՛չ երկաթուղիներ են կառուցվել, ո՛չ մետրոյի կայարան, ո՛չ ջրամբարներ, ո՛չ նոր ճանապարհներ. փաստացի որևէ գլոբալ նախագիծ կյանքի չի կոչվել ․․․․»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝ 08․ 11․ 25 թ