Foto

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ ՀՁ» ՍՊ ընկերությանը 05․08․2025թ․-ին տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր՝

«Միդոկալմ (տոլպերիզոն), 150մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ, Հունգարիա, սերիա՝ T4A553A և T4A552A, պիտանելիության ժամկետ՝ 10.2027թ․) դեղի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

«Հետկանչի կարգադրագրի հիմք է հանդիսացել ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրությունը, առ այն, որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝սպեցիֆիկացիաների կամ որակի նորմատիվ փաստաթղթի կամ դեղագրքերի պահանջների հետ անհամապատասխանություն, ուստի անհրաժեշտ է դադարեցնել շրջանառությունը և իրականացնել հետկանչ։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաի օգտագործումից»,- նշված է հաղորդագրության մեջ: