Իսրայելը լիակատար գերիշխանություն է հաստատել Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդոլարահիմ Սարային։
Նա նշել է, որ «սիոնիստական ռեժիմի» լայն ներկայությունը Ադրբեջանում սպառնալիք է ներկայացնում այդ երկրի, ինչպես նաև հարևան պետությունների անվտանգության և անկախության համար։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իսրայելից ինքնաթիռները պարբերաբար թռչում են դեպի վերջերս Իրանի սահմանի մոտ կառուցված օդանավակայան (նկատի ունի օկուպացված Արցախում կառուցված օդանավակայանը):
Իրանը դեմ կլինի ցանկացած ապակառուցողական գործողության, մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։