Foto

Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. 6 վիրավnրներից 4-ը ՊՆ ծառայողներ են

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Նախնական տեղեկություններով՝ 6 վիրավորներից 4-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են: