Foto

Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին․ Վարդան Ջհանյան

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորել է Լիդիան Արմենիայի գործընկերներն Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։

«Սա ոչ միայն Լիդիանի, այլև ամբողջ ոլորտի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումն է։

Վստահ եմ, որ Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին, նաև զգալի կամրագրի Հայաստանը արդյունավետ ներդրումային ուղղությունների համաշխարհային քարտեզի վրա։

Ոլորտի ներսում գործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը կարող է ունենալ ամուր, արդիական, զարգացած հանքարդյունաբերություն՝ համապատասխան միջազգային ամենբարձր չափանիշներին»։