Foto

Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր

Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ  Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը: Այս մասին գրել է Middle East Eye պարբերականը՝ վկայակոչելով  տարածաշրջանային աղբյուրներ: 

Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողությանը մասնակցելու համար։

Աղբյուրները հավելել են, որ երկու առաջնորդները կստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ։ Դա Թրամփին կապահովի դիվանագիտական ​​ձեռքբերում։

Աղբյուրը՝ aysor.am