Foto

Apple-ը iPhone 17-ը կներկայացնի սեպտեմբերի 9-ին

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը սեպտեմբերի 9-ին կներկայացնի iPhone 17 սմարթֆոնի նոր շարքը և այլ նոր ապրանքներ։ Այս մասին հաղորդում է գերմանական iPhone-Ticker պորտալը՝ հղում անելով գերմանական հեռահաղորդակցության ոլորտի աղբյուրներին։

Հատկանշական է, որ այս տվյալները համընկնում են Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի կանխատեսման հետ, որը նախկինում սեպտեմբերի 9-ը կամ 10-ը նշել էր որպես Apple-ի նորույթների շնորհանդեսի ամենահավանական ամսաթվեր։

Apple-ի ավանդական ժամանակացույցին համապատասխան, նախնական պատվերները կսկսվեն ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին, իսկ խանութներին և հաճախորդներին առաջին առաքումները սպասվում են սեպտեմբերի 19-ին։ 

Սեպտեմբերի 9-ի շնորհանդեսին, ինչպես սպասվում է, միանգամից կհայտարարվի չորս մոդել՝ iPhone 17, iPhone 17 Air, որը կփոխարինի Plus տարբերակին, iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max: Ընկերությունը, հավանաբար, կներկայացնի նաև Apple Watch Series 11, Apple Watch SE 3, Apple Watch Ultra 3 և, հնարավոր է, AirPods Pro 3 ականջակալներ:

Ամենայն հավանականությամբ, Apple-ը պաշտոնապես կհայտարարի շնորհանդեսի ամսաթիվը և հրավերներ կուղարկի բլոգերներին և լրատվամիջոցներին միջոցառումից մեկ շաբաթ առաջ, այսինքն՝ սեպտեմբերի 2-ին։

Աղբյուրը՝ tert.am