Արդեն երեկվանից սկսած, ես ուղարկում եմ ստորև ներկայացված նամակը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքների կազմակերպություններին և հաստատություններին։ Նպատակն է հրատապ ուշադրություն հրավիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների մտահոգիչ իրավիճակի վրա և կոչ անել, որպեսզի նրանք միջամտեն՝ այս հարցը բարձրացնելով հայաստանի իշխանությունների հետ։