Foto

Հնդկաստանում ջրհեղեղը մի ամբողջ գյուղ է քշել, տարել

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտտարահանդ նահանգում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը մի ամբողջ գյուղ է ավերել։ Նախնական տվյալներով՝ առնվազն 4 մարդ է մահացել, 12- ն էլ անհետ կորել են։

Ինչպես հաղորդում է Тhe Times of India-ն, ջուրը քշել տարել է Ջարալի կոչվող գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջիկների համար նախատեսված հյուրատներ, ինչպես նաև տեղի ծերանոցը։ Ենթադրվում է, որ գյուղի տների ու մյուս շինությունների ավերակների տակ կարող են մարդիկ մնացած լինել, քանի որ գյուղի 12 բնակչի ճակատագիրն անհայտ է մնում։

Այժմ տեղական իշխանությունները ճշգրտում են զոհերի ու տուժածների թիվը, Հնդկաստանի ՆԳ նախարարի հրամանով աղետի գոտի են ուղարկվել արագ արձագանքման ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ։

Աղբյուրը՝ Aysor.am