Foto

Իրանը տարանցիկ ոլորտում ունի բացառիկ աշխարհագրական դիրք և ձգտում է ընդլայնել համագործակցությունը հարևան երկրների հետ. փոխնախագահ

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարանցիկ ոլորտում ունի բացառիկ աշխարհագրական դիրք և ձգտում է ընդլայնել համագործակցությունը հարևան և տարածաշրջանային երկրների հետ, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ Թուրքմենստան մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ համաժողովին։

Նրա խոսքով՝ աշխարհի 32 զարգացող երկրներ չունեն բաց ծովի անմիջական ելք, որոնցից 8-ը գտնվում են Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ «Իրանը լավ հարաբերություններ ունի այդ երկրների հետ, և այս ուղևորության նպատակն է քննարկել համագործակցության խորացման ուղիները, մասնավորապես՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում», - նշել է նա։

Արեֆը շեշտել է, որ Իրանը գտնվում է երեք մայրցամաքների՝ Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի խաչմերուկում, ինչը երկրին եզակի առավելություն է տալիս միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման գործում: «Այս երթուղիների զարգացումը համապատասխանում է ամբողջ տարածաշրջանի շահերին և առաջնահերթություն է տասնչորսերորդ գումարման կառավարության համար», - հավելել է նա:

Աղբյուրը՝ Tert.am