Foto

Ռուբիոն և Բարոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ 

Ի թիվս այլ հարցերի՝ ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովելու հարցը։ 

Նշվում է, որ Ռուբիոն ու Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունն՝ ապահովելու, որ Իրանը երբեք միջուկային զենք չմշակի կամ ձեռք չբերի։  

Նրանք նաև քննարկել են Գազայում տիրող հումանիտար իրավիճակը և այնտեղ հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ տալու հարցը, ինչպես նաև Սուդանում ընթացող կոնֆլիկտը։ 

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նշվում էր, որ այդ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հայտարարելու են խաղաղություն հաստատելու մտադրության մասին։  ՀՀ վարչապետի աշխատակազմը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այդ լուրը։