Foto

Կամչատկայում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը

ՌԴ Կամչատկայի թերակղզում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը, ծխի և մոխրի  սյունն արտանետվել է հրաբխից՝ հասնելով ծովի մակարդակից 6,000 մետր բարձրության, հայտնում է dw.com-ը:


Թերակղզում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Սա նշանակում է տարածքում թռիչքների համար ռիսկի աճ՝ մթնոլորտ մոխրի արտանետումների պատճառով: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև խորհուրդ է տալիս չայցելել հրաբխի շրջակայքը կամ չփորձել բարձրանալ դրա վրա։ Կրաշենիննիկով հրաբուխը ժայթքում է առաջին անգամ՝ գիտնականների կողմից դրա մոնիթորինգի սկսվելուց ի վեր։

Օրերս թերակղզու ափամերձ օվկիանոսում գրանցվել է մինչև 7,6 մագնիտուդով հինգ անընդմեջ երկրաշարժ։ Հուլիսի 30-ին տեղի է ունեցել ևս մեկը՝ 1952 թվականից ի վեր ամենաուժեղը. տարբեր գնահատականներով՝ դրա մագնիտուդը կազմել է 8.7-8.8։ Միաժամանակ շարունակվել է 4754 մետր բարձրությամբ Կլյուչևսկայա Սոպկա հրաբխի ժայթքումը։
tert.am